Ալեն Սիմոնյանի կարծիքով, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական ներկայացնի:
Ընդ որում, Սիմոնյանը խնդիրը դնում է «Հանրապետություն» կուսակցության պատասխանատվության դաշտում:
Այս հարցում Սիմոնյանի հետ դժվար է չհամաձայնել:
Իհարկե, դժվար կլինի չհամաձայնել նաև բոլոր այն մարդկանց հետ, որոնք կպնդեն, թե Տիգրան Տեր-Մարգարյանի խուլիգանությունը «ոգեշնչված» է եղել Ալեն Սիմոնյանի թքելու և անպատիժ մնալու դեպքով կամ այն փաստով, որ Նիկոլ Փաշինյանը անպատիժ «շինում» է:
Ի վերջո, հայտնի փաստ է, որ անպատժելիությունը նոր հանցանք է ծնում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ